|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փետրվարի 25-ից մարտի 2-ը Սանկտ Պետերբուրգում կայացել է «Ճանապարհ դեպի աստղեր» էստրադային երգի 7-րդ միջազգային մրցույթը: Մրցույթին հանդես է եկել 15 երկրի 120 մասնակից:
Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էր Երևանի մշակույթի պետական քոլեջի դասախոս, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Տիգրան Կարապետյանը: Մրցույթին մասնակցել են Երևանի մշակույթի պետական քոլեջի ուսանողներ և տարբեր տարիքային խմբերում արժանացել մրցանակների` Սարո Գրիգորյան /1-ին մրցանակ/, Անի Սարգսյան /2-րդ մրցանակ/:
Հայ պատվիրակներն անվանական հրավերներ են ստացել` նաև մասնակցելու տարբեր երկրներում անցկացվող հեղինակավոր մրցույթների և փառատոների: