|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հունիսի 9-14-ը հյուրախաղերով հանդես է եկել Արցախում:
«Անխելք մարդը» /ռեժիսոր՝ Ռ. Բաբայան/ և «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» /ռեժիսոր՝ Ն. Գրիգորյան/ ներկայացումներով թատրոնը ներկայացել է Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի և Շուշիի հանդիսատեսին: Ընդհանուր առմամբ, արցախյան հյուրախաղերի ընթացքում թատրոնն իրականացրել է 8 միջոցառում, որոնք նախատեսված էին ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծերի համար:
Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հաջորդ մշակութային կանգառը սեպտեմբերին է՝ Եղեգնաձորի մշակույթի տանը:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և Արցախի Հանրապետության 98 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ: