|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն:
ՀԱԵ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և գիտամշակութային կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանի ուղեկցությամբ վարչապետը և Աննա Հակոբյանը շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և շփվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վարչապետը դիտել է նաև Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի տիկնիկային ներկայացումը, որից հետո նրան ուղեկցել են հարավային պատշգամբ, որտեղ սիրում էր հանգստանալ և հյուրեր ընդունել Հովհաննես Թումանյանը։ Այնուհետև հանրապետության վարչապետը Թումանյանի տան ավանդույթներով հրավիրվել է թեյախմության: