|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դատախազությունն աննախադեպ հայտարարություն տարածեց։ Նախկինում, իհարկե, դատախազությունը մեզ շատ է զարմացրել, բայց ոչ այս մակարդակի։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Առաջինը կարծում էի, որ դատախազությունը պետք է հայտարարություն տարածեր նրա մասին, որ հայցում է երեք պատգամավորների և այդ պատգամավորների հարազատների ներողամտությունը, որովհետև այդ մարդիկ կորցրեցին 4-5 ամիս՝ ապօրինաբար։ Երբ դատախազությունը դրա փոխարեն անհասկանալի մի բառակույտ է ներկայացնում, սա ցավալի երևույթ է։ Ինչպես են փորձելու իրենք արդարանալ այն պայմաններում, երբ ենթադրենք պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջությունն իսկապես քայքայել են»։