|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկած իր ուղերձի մասին, որում ներողություն էր խնդրել խոցված ՍՈւ-24-ի համար. տեղեկացնում է Demokrathaber-ը:
«Ինչպես գիտեք՝ Ռուսաստանի հետ ճգնաժամ ունեցանք: Այս անհարմարությունը վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեցինք: Իմ ուղարկած նամակում արտահայտեցի թե' տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մեր ափսոսանքի մասին, թե' հիշեցրեցի տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների մասին: Թուրքիան միշտ ցույց է տվել, որ եղել է իր մտերիմներին ապավինող երկիր: Ես հավատում եմ նաև մեր այս մտերիմ հարևանի հետ ունեցած, հատկապես` ռազմավարական մակարդակի հարաբերությունների զարգացման ուղղությամբ ջանքերին»,- հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի մասին, որը տեղի կունենա առաջիկա երկու օրերին: