|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Բորիս Բերեզովսկին մահից առաջ իսկապես նամակ է գրել ՌԴ նախագահ վլադիմիր Պուտինին. այս մասին The New Times-ին հայտնել է Բերեզովսկու մտերիմ ընկերուհին` Եկատերինա Սաբիրովան:
Կինը պատմել է, որ Բերեզովսկին իր կնոջ Ելենա Գորբունովայի հետ ժամերով քննարկել է գրել այդ նամակը, թե ոչ: Նա ասել է նաև, թե տեսել է այդ նամակի ձեռագրային տարբերակը: Բերեզովսկին կարդացել է նամակը Սաբիրովայի մոտ: Նամակում Բերեզովսկին ներողություն է հայտնել և խնդրել Ռուսաստան վերադառնալու հնարավորություն տալ:
Իսկ արդեն նախորդ տարվա նոյեմբերին գլխի է ընկել, որ նամակն ուղարկված է արդեն, քանի որ Բերեզովսկին ասել է իրեն. «Վերջ, սպասում ենք պատասխանի»: