|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից` գազի գնի թեմայով հրապարակային վեճի համար. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ թեթև վիճել են գազի գնագոյացումը քննարկելիս:
Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել բելառուս սպառողների համար գործող պայմաններին` վառելիքը արժե 130 դոլար` 1000 խորանարդի համար, իսկ ռուս սպառողների համար` 70 դոլար:Պուտինն ի պատասխան ասել է, որ եթե Բելառուսի համար գործեր շուկայական գին, ապա գազը կարժենար 1000 խորանարդի համար 200 դոլար, ոչ թե` 130: Այնուհետև նա առաջարկել է քննարկել այդ հարցն ավելի ուշ` փակ ռեժիմով:
Լուկաշենկոյի խոսքով` ինքը կոռեկտ չի արտահայտվել: «Հետո ստիպված եղա ներողություն խնդրել այսօրվա հանդիպման տիրոջից: Շատ բուռն բացատրություն էր, սակայն դուք ավելի լավ է, դա չլսեք»,- ասել է նա լրագրողի հետ զրույցում:
Տեսանյութը` ստորև: