|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Խիմկիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն ասել է, որ մերձմոսկովյան ակումբի երեկ կայացած մարզմանը դարպասապահների կազմում բացակայել է թիմի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին, հաղորդում է championat.ru-ն:
«Սարսափելի ոչինչ չի պատահել: Պարզապես Ռոմանը մի փոքր վատառողջ է: Առաջիկայում նա կվերադառնա: Մենք շատ ուշադիր ենք նրա հանդեպ, թեև Ռոմանն ամենևին հակված չէ ինքն իրեն խնայել, դա հատուկ չէ նրա էությանը: Բերեզովսկին մեզ առողջ է պետք»,-ասել է Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահը վնասվածքի հետևանքով չի կարողանա մասնակցել Կիպրոսում անցկացվող ուսումնամարզական հավաքին և Վրաստանի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը: