|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դերասան վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը, որ մեկնարկել է այս տարի ապրիլին և արդեն մոտենում էր իր տրամաբանական ավարտին, այս տարի այդպես էլ չի ավարտվի. գրում է «Փաստինֆո»-ն:
«Այսօր նշանակված դաստական հերթական նիստը, որի ընթացքում սպասվում էր մեղադրող դատախազի մեղադրական ճառն ու Վարդան Պետրոսյանի վերջին խոսքը, հետաձգվեց անորոշ ժամանակով: Պատճառը, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, Վարդան Պետրոսյանի վատառողջ լինելն է, քանի որ հնարավոր չի եղել ապահովել նրա ներկայությունը դատարանում: Թե ինչ առողջական խնդիր ունի Վարդան Պետրոսյանը, փաստաբանն առայժմ չասաց` հավելելով, որ դա պարզ կդառնա միայն բժշկի այցելությունից հետո»,- գրում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: