|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Գուցե որոշ խոսքեր շատ կտրուկ են թվացել, որովհետև մյուսները շատ մեղմ են եղել. այսօր «Ազատություն» ռադիոկայանի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` անդրադառնալով մահացած ծննդկանների վերաբերյալ իր` մեծ աղմուկ բարձրացրած կարծիքին:
Հիշեցնենք, որ նախարարն ասել էր, որ առողջապահության նախարարությունը 2-3 մահացած ծննդկանի գործերով չի զբաղվելու, դրանով զբաղվում են դատական մարմինները:
Հարցին, թե նախարարը ներողություն խնդրե՞լ է ծննդկանների հարազատներից, Ալթունյանը պատասխանեց, որ ներողություն խնդրելու հարց չկար: «Ես ծննդկանների հարազատներին հրավիրել էի նախարարություն, զրուցել նրանց հետ: Խնդիրն այն է, որ հարցն իրավական տիրույթում է, դրա համար եմ այդպես արձագանքել: Մենք իրար հասկացել ենք»,- հավելեց նա: