|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Կիևի մերձակայքում սկսվել է թուրքական անօդաչու թռչող սարքերի գործարանի շինարարությունը:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի անկախ խորհրդական Օլեքսի Արեստովիչը հայտնել է, որ Վասիլկովոյի գործարանում կստեղծվեն ANKA տիպի ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր։
«Դրանք ի վիճակի են գործել օդային թիրախների դեմ, այլ անօդաչու թռչող սարքերի դեմ: Նույնիսկ՝ կառավարվող ինքնաթիռների դեմ: Դրանք կունենան ուկրաինական շարժիչներ և թուրքական ավիոնիկա՝ իրաններ և այլն»,- ասել է Արեստովիչը:
Նրա խոսքով՝ անօդաչուների առաջին խմբաքանակը պետք է թողարկվի 2022 թվականի վերջին։
Թուրքիան Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ կիրառել է ANKA-ն. մի քանի սարքեր խոցվել են, բայց, ընդհանուր առմամբ, դրանց կիրառումը հաջողված է համարվել։