|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սրանց ձեռագիրը չի փոխվում, սրանք կարող են դա անել այն ժամանակ, երբ ոհմակով են և շատ են: Եթե էդքան լավ մարտական մարդիկ են՝ տեղը կար ցույց տալու, և պատերազմի դաշտում թող գոնե գեթ մեկ մասնակցություն ունենային, գեթ մեկ վիրավոր լիներ իրենցից, էդ ժամանակ կմտածեինք, որ տղայական կամ տղամարդավարի որևէ բան կա իրենց մեջ. մեկնաբանելով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը:
«Հարցն ավելի խորքային է. ՏԻՄ ընտրություններին գրանցված խայտառակ վիճակը և այն հանգամանքը, որ իրենք զգում են՝ իշխանությունն իրենց տակից գնում է արդեն, դուրս են եկել հավասարակշռությունից և դիմում են այսպիսի քայլերի»,- փաստեց Տարոն Տոնոյանը:
Մանրամասն՝ տեսագրության մեջ.