|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դադարեցրել է իր անդամակցությունը ԲՀԿ-ին: «Դադարեցրել եմ անդամակցությունս ԲՀԿ-ին և դադարել եմ լինել ԲՀԿ քաղխորհրդի անդամ, սակայն շարունակում եմ լինել Գագիկ Ծառուկյանի` որպես Օլիմպիական կոմիտեի նախագահի, մամուլի խոսնակը»,- ասաց նա:
Տոնոյանը նշեց նաև, որ շարունակելու է համագործակցել լրատվամիջոցների հետ, սակայն միայն վերոնշյալ համատեքստում: Ըստ նրա՝ ինքը շարունակում է իրականացնել իր աշխատանքային մյուս գործառույթը, այն է՝ «Կենտրոն» հեռուսատաընկերության «Էպիկենտրոն» լրատվականի տնօրենի պաշտոնը: «Այդ մասով որևէ փոփոխություն չկա»,- ասաց Տոնոյանը: