|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«22/18 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ըստ արձանագրության, ստացել է 7 ձայն, համակարգում անցկացվել է 22 ձայն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նա նշեց, որ իրենք օլիգարխիկ ուժերին ջախջախել են։
Հարցին՝ եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, ՔՊ-ն միայնակ է մնում խորհրդարանում, արդյո՞ք չի առաջանա ճգնաժամ, նա ասաց. «Այս ընդդիմությունը յա եղած, յա չեղած։ Եթե փոքրիկ խմբակով գան, մտնեն Ազգային ժողով, շատ հետաքրքիր կլինի»։
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքել է Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը. «Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե 22/18 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրականում ստացել է 7 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 22։
Սա ակնհայտ սուտ է։ Ընտրատեղամասի պաշտոնական արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 22 ձայն, և հենց այդ 22 ձայներն էլ մուտքագրված են ԿԸՀ կայքում։
Սա արձանագրված փաստ է, այնպես որ՝ մանիպուլյացիաների կարիք չկա»։