կարևոր
3022 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-27 13:57
Քաղաքական

Մարդիկ արդեն իրենց մաշկի վրա են զգում անվտանգային խնդիրները․ Աննա Գրիգորյան

«Հայաստան» խմբակցությունը մշտապես կազմակերպում է հանդիպումներ քաղաքացիների հետ տարբեր մարզերում։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Հիշեցենենք, որ երեկ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ այցելել էին Արարատի մարզ, հանդիպել քաղաքացիների հետ։

«Անչափ կարևորում ենք հենց քաղաքացիների հետ անմիջական զրույցները, որտեղ մեզ համար բազմաթիվ բաներ են ակնառու լինում։ Քաղաքացիները կիսվում են այն խնդիրների հետ կապված, որոնք ունեն, թե՛ իրենց առօրյայի, թե՛ տարբեր սոցիալական-տնտեսական հարցերից միչև անվտանգային հարցեր։ Իրականում մենք այնպիսի իրավիճակում ենք, հաշվի առնելով նաև Արցախի բլոկադան, մեր սահմանների էսկալացիայի վտանգը, քաղաքացիներն էլ ունենալով բազմաթիվ հարցեր նախընտրում են իրենց հարցադրումներն անել անվտանգության առումով և նաև այն հարցադրումներն են անում, թե ինչպես կարելի է ազատվել այս իշխանություններից։ Քաղաքացիները նաև մեզ են կոչ անում, որպեսզի ավելի ակտիվ քայլեր ձեռնարկենք այս իշխանություններից ազատվելու համար»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ 2021 թվականի ընտրությունների արդյունքներով այս համայնքներում հիմնականում հաղթել է ՔՊ-ն, բայց հիմա ակնհայտ է դառնում, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր քվեարկել են իշխանությունների օգտին այսօր տեսնում են այն պատկերը, որն իրականացվում է իշխանության կողմից․

«Հիասթափությունը շատ մեծ է։ Ոչ միայն հիասթափությունը, այլ նաև այն, որ այս մարդիկ չեն իրականացնում այն քաղաքականությունը, որի համար իրենք ձայն են տվել իշխանություններին»,- ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք գյուղացիներին ճիշտ է մատուցվում տիրող իրավիճակը, պատգամավորը պատասխանեց, որ իշխանական քարոզչամեքենան ահռելի ծավալի աշպատանք է իրականացնում ուղակի կոծկելու այն բոլոր խնդիրները, որ կան մեր երկրի շուրջ կուտակված․

«Եթե նայեք Հ1-ը, ապա հրաշքներ են տեղի ունենում մեր երկրում, մինչդեռ իրականությունն անվտանգային խնդիրների հետ կապված լրիվ այլ է։ Բայց պատերազմից հետո այդ խնդիրներին տեղեկանալու համար պարտադիր չէ, որ միացնեն հեռուստատեսությունը, որովհետև այդ անվտանգային խնդիրներն արդեն իրենց դուռն է հասել»,- ասաց պատգամավորը։