|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման. հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումում ելույթ ունենալիս։
«Տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունները մնում են հիմնարար խնդիր։ Դրանք պահանջում են նոր ջանքեր՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան։ ԵՄ-ն պատրաստ է խաղալ իր դերը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում։ Սա ներառում է վստահության ձևավորում և կայուն ու համապարփակ կարգավորման խթանում, ներառյալ՝ հետկոնֆլիկտային վերակառուցման միջոցառումներին աջակցությունը:
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը. ես լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման։ Դա նաև կպահանջի Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համախմբում, կամուրջներ կառուցելու և հաշտեցման ջանքերի օժանդակություն», - նշել է նա: