|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը երկխոսության միջոցով կոչ է արել հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրների խաղաղ կարգավորմանը. «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
«Մտահոգությամբ հետեւում եմ վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված լարվածության սրմանը»- հայտարարել Է քահանայապետը՝ ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ, դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին:
Ֆրանցիսկոս պապը խոստացել է աղոթել տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվածների ընտանիքների համար եւ հույս է հայտնել, որ միջազգային հանրության աջակցությամբ կողմերի երկխոսության եւ բարի կամքի միջոցով հնարավոր կլինի հասնել երկարատեւ խաղաղ լուծման՝ ի բարօրություն այդ ժողովրդների։