|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Չինաստանում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ, գրանցվել է կորոնավիրուսի բռնկում։ ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տվյալներով՝ վարակի 20 դեպք է հայտնաբերվել Ներքին Մոնղոլիայի հյուսիսային ինքնավար շրջանի Հուլունբուիր քաղաքային շրջանում, հայտնում է RG-ն։
Սահմանամերձ շրջաններում ներդրվել են խիստ սահմանափակող միջոցներ, Հուլունբուիրի բնակիչներին արգելվում է լքել քաղաքը, դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, փակվել են շուկաները եւ զվարճանքի հաստատությունները, ռեստորանները, սահմանափակվել են հանրային միջոցառումները։ Սա սպառնում է ազդել Ռուսաստանի Դաշնության եւ ՉԺՀ-ի միջեւ տարածաշրջանային համագործակցության վրա, քանի որ հենց Հուլունբուիրի տարածքում է գտնվում Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ Մանջուրիա-Զաբայկալսկ սահմանային անցակետը:
Երկրում հայտնաբերված վարակի դեպքերի թիվը հավասար է ներմոծված դեպքերի թվին, սակայն այս 20 ներմուծված դեպքերը բաշխված են Չինաստանում։ Բոլոր հիվանդները եւ նրանց հետ շփվածները ուղարկվել են կարանտին։