|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երևանի «Փյունիկում» արձանագրվել են կորոնավիրուսով վարակման մի շարք դեպքեր, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրարտուի» դեմ Հայաստանի առաջնության 11-րդ տուրի խաղից առաջ կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել Սևակ Ասլանյանը, Արաս Օզբիլիսը, Ալիկ Առաքելյանը, Սալոմոն Նիրիսարիկեն, Գոռ Մալաքյանը և Էրիկ Ազիզյանը։ Դրական է եղել նաև թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի և ադմինիստրատիվ շտաբի մի քանի աշխատակիցների թեստերի պատասխանները։ Բոլոր վարակվածներն ինքնամեկուսացման մեջ են։
Կանոնակարգի համաձայն՝ «Փյունիկը» թեստերի արդյունքներն ուղարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։
Հիշեցնենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Փյունիկը» 7 խաղից հետո 6 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է: