|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) խիստ մտահոգիչ է համարում Սիսիանի տարածաշրջանի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան հատվածում ստեղծված օպերատիվ իրավիճակը. հայտնում է syuniacyerkir.am-ը:
Հարցին, թե Արցախյան երեք պատերազմի քաջարի հրամանատարն ի՞նչ մտածումներ ունի նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից հետո, պատասխանեց՝ «Նրանց գրաված մարտական դիրքերը ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն, ուստի եւ պետք է դրանք հետ վերցնել ու հավասարակշռությունը վերականգնել: Իսկ «Սիսական» ջոկատը՝ հարյուրավոր սիսիանցիներով, պատրաստ է այսօր եւեթ կանգնելու գործող բանակի կողքին ու հետ շպրտելու Սիսիանի տարածք ներխուժած թշնամուն, սպասում ենք թույլտվության եւ զենք տրամադրելուն»: