|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երբ լիցենզավորման ինստիտուտը սկսի գործել, հակապատվաստումային գործունեություն իրականացնող բժիշկները կզրկվեն լիցենզիայից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այն փոքրաթիվ բժիշկները, որոնք հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են, նրանք օր ու գիշեր զբաղված են այս վնասարարությամբ: Մոնիթորինգ, իհարկե, իրականացնում ենք, հնարավորինս փորձում ենք այն բժշկական կենտրոնների, առաջնային օղակի հետ աշխատանք տանել եւ հասկանալ՝ արդյո՞ք բժիշկը իրավունք ունի զբաղեցնելու մի պաշտոն, որին լրիվ հակառակ ուղղությամբ է իր հանրային խոսքը կառուցում», - ասաց նա: