|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանն ազատվել է վարիչի պաշտոնից:
Yerkir.am-ի հետ զրույցում Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը նշեց, որ Պետրոսյանին ազատել է պաշտոնից` քրեական գործի հետ կապված: «Քննչականից գրություն եկավ, որ Պետրոսյանին պաշտոնից պետք է ազատել՝ գործի հետագա քննության համար: Սակայն նա շարունակում է աշխատել մեզ մոտ` որպես բժշկուհի»,- ասաց տնօրենը:
Հիշեցնենք, որ 4-ամյա երեխայի մահվան գործով մեղադրանք էր առաջադրվել Պետրոսյանին: yerkir.am_ի հետ զրույցում երեխայի ծնողներն ասել էին, որ պետք է գնան մինչև վերջ և հասնեն նրան, որպեսզի մեղավորը` Պետրոսյանը, պատժվի, իսկ բժիշկն, իր հերթին, նշել էր, որ իրեն մեղավոր չի համարում: