|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այս գիշեր գրանցվել է հղի կնոջ մահվան դեպք՝ պայմանավորված քովիդով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Վերջին մեկ օրում գրանցվել է 810 դրական դեպք, մահացել է 30 քաղաքացի։ Ցավով պիտի նշեմ՝ գիշերը ունեցել ենք հղի կնոջ մահ՝ պայմանավորված քովիդով»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` «Դելտա» շտամը, ի տարբերություն նախորդ տարի շրջանառվող շտամների, դրսևորվում է բավական ագրեսիվ։ Նախարարը հավելեց, որ հղիները վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են վերոհիշյալ շտամով. այս պահին հիվանդանոցներում բուժում են ստանում շուրջ 100 հղի կանայք, նրանց կեսն ունի թոքաբորբ։