|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Միացյալ Նահանգները կանգնած է աշխարհում իր տնտեսական առավելությունը կորցնելու վտանգի առջև, եթե լայնածավալ ներդրումներ չանի, այդ թվում՝ սեփական ենթակառուցվածքներում․ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Միչիգան նահանգում:
«Մենք գտնվում ենք շրջադարձային փուլում: Ամերիկյան պատմության 40-80 տարին մեկ մենք հայտնվում ենք շրջադարձային փուլում, երբ պետք է ընտրենք, թե որ ուղղությամբ ենք գնալու»,- նշել է նախագահը:
«Երկար ժամանակ Ամերիկան աշխարհի համար տեմպ է սահմանել: 20-րդ դարի մեծ մասի ընթացքում մենք աշխարհը գլխավորում էինք զգալի առավելությամբ՝ մեր ժողովրդի և մեր երկրի ներդրումների առումով։ Բայց հետո ինչ-որ բան տեղի ունեցավ: Մենք դանդաղեցրինք, դադարեցինք ներդրումներ կատարել մեր մեջ»,- ասել է նա:
Բայդենի խոսքով՝ Ամերիկան դեռ աշխարհի ամենամեծ տնտեսությունն է»: «Բայց մենք՝ որպես երկիր, կանգնած ենք մեր առավելությունը կորցնելու վտանգի առջև»,- զգուշացրել է նա: