|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին զգուշացրել է, Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին, Ռուսաստանին օգնություն ցուցաբերելու հետեւանքների մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի։
«Բայդենը հասկացրել է, որ հետևանքներ կլինեն, եթե Չինաստանը օգնություն ցուցաբերի Ռուսաստանին»,- ասել է նա ճեպազրույցում։
Սպիտակ տունը հավելել է, որ Բայդենը սպառնացել է արձագանքել ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև «ամբողջ աշխարհի» անունից։ Պաշտոնյան չի հստակեցրել, թե ինչ միջոցների մասին կարող է խոսք լինել։
Ավելի վաղ Սի Ցզինպինը Բայդենի հետ տեսազանգի ժամանակ կոչ էր արել ԱՄՆ-ին` աշխատել Չինաստանի հետ՝ խաղաղությունը պահպանելու և «իր միջազգային պատասխանատվությունը խստորեն կրելու» համար։