|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թաիլանդի իշխանությունների պաշտոնական տվյալներով` հոռետեսական սցենարի դեպքում, եթե բանգկոկյան ջրհեղեղը տեւի մինչեւ 2011 թվականի դեկտեմբերը, երկրի զբոսաշրջիկների թիվը կկրճատվի 6 միլիոն 300 հազարով:
Ընդհանուր առմամբ` Թաիլանդի զբոսաշրջության ոլորտի եկամուտները կարող են կրճատվել ավելի քան 800 միլիոն դոլարով:
Թաիլանդական իշխանությունները կանխատեսում են նաեւ, որ եթե ջրհեղեղները դադարեն նոյեմբերին, ապա հնարավոր կլինի խուսափել խոշոր վնասներից. տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Վերջին տվյալներով`ջրհեղեղների հետեւանքով զոհերի թիվը հասել է 380-ի: Հազարավոր մարդիկ փախչում են Բանգկոկից, իսկ փողոցներն ու մայրուղիները խցանված են: