|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է ՉԼ քառորդ եզրափակիչի «Գալաթասարայ» - «Ռեալ» պատասխան հանդիպման մասին:
«Ես նյարդայնանալու ժամանակ չունեի: Հստակ գիտակցում էի, որ «Գալաթասարայ»-ն ուժեղ է, ունի կամք: Մեր դեմ խաղում էին ոչ թե 11 մարդ, այլ 50 հազար: Կարող էինք հաղթել, սակայն բաց թողեցինք այդ հնարավորությունը: Սկզբում թվում էր` ինչ-որ բան ձեռք բերելու խնդիր չունենք, սակայն հետո քիչ էր մնում կորցնեինք ամեն ինչ: Արդյունքում` մենք կիսաեզրափակիչում ենք: Չգիտենք, թե ով կլինի մեր մրցակիցը, բայց մի բան հստակ է` ուժեղ թիմ է լինելու: Իրավունք չունենք նյարդայնանալու և սխալներ գործելու», - ասել է պորտուգալացի մասնագետը: