|
Փոխարժեքներ
22 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վերքերը դեռ չեն սպիացել, սակայն Հարավային Կովկասը անվտանգ, բարգավաճ եւ խաղաղ դարձնելու հնարավորություն կա: Այս մասին Twitter-ում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Մեր մտքերը այսօր նրանց հետ են, որոնք կորցրին իրենց մտերիմներին 44-օրյա պատերազմում եւ 30-ամյա հակամարտությունում: Վերքերը դեռ չեն սպիացել, սակայն Հարավային Կովկասը անվտանգ, բարգավաճ եւ խաղաղ դարձնելու հնարավորություն կա: ԵՄ-ն իր գործընկերների հետ միասին աջակցում է այդ նպատակի իրագործմանը», - նշել է նա:
