|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Սայեդ Զեքրուլլահ Հաշիմին հաստատել է, որ Աֆղանստանի նոր կառավարությունում կանայք ոչ մի պաշտոն չեն ստանա, քանի որ կանանց գործը ծննդաբերելը և երեխաներին կրթելն է. հայտնում է Tolo News-ը:
«Կարիք չկա, որ կանայք լինեն կառավարությունում,- ասել է Հաշիմին հեռուստաալիքին տված հարցազրույցում:- Աֆղանստանի կանայք կյանք են տալիս Աֆղանստանի ժողովրդին, դասավանդում իսլամական էթիկա: Կինը չի կարող նախարարությունում աշխատանք կատարել»:
Նա հայտարարել է, որ նման աշխատանքը ճնշող է կնոջ համար: «Դուք փորձում եք նրա պարանոցին ինչ-որ բան դնել, որը նա չի կարող կրել»,- ասել է Հաշիմին: