|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը համարում է, որ Թուրքիան Սիրիայում պետք է աշխատի ՆԱՏՕ-ի հետ, այլ ոչ թե Ռուսաստանի: Այս մասին Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Բրյուսելում. հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Թուրքիան սխալ ուղղությամբ է շարժվում: Նա պետք է ավելի շատ նայի ՆԱՏՕ-ի կողմը և ավելի քիչ՝ Ռուսաստանի: Չեմ կարծում Ռուսաստանի և Թուրքիայի միջև համաձայնությունը Սիրիայի վերաբերյալ մեծ դիվանագիտական ձեռքբերում է ՌԴ-ի համար: Միայն ժամանակը ցույց կտա՝ ՌԴ-ն կշահի՞ իր քայլերից Սիրիայում, թե՞ ոչ»:
Նշենք, որ հոկտեմբերի 22-ին Էրդողանի և Պուտինի միջև հուշագիր է կնքվել, որով դադարեցվում են Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում: