|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Իսլամական պետություն»-ը և Աֆղանստանի ծայրահեղական «Թալիբան» կազմակերպությունը միմյանց ջիհադ են հայտարարել. հայտնում է «Ինտերֆաքս»-ը` Mashaal ռադիոկայանին հղումով:
Ռադիոկայանի տվյալներով` այդ մասին հայտնել է Աֆղանստանի Գելմենդ նահանգի ոստիկանության ղեկավարը` նշելով, որ ոստիկանությունը փաստաթղթեր է ստացել, որոնցում ասվում է խմբավորումների միջև «սրբազան պատերազմի» մասին:
Ի դեպ, անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, թե այդ խմբավորումները «մերձենում են»` կնքելով չհայտարարված զինադադար, թեև 2014-ից նրանց միջև զինված ընդհարումներ էին լինում: