|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
7or.am-ը գրում է․
«Խոսքի և գործի տարբերությունը Նիկոլ Փաշինյանի գործելաոճն է։ Բերենք հերթական օրինակներից մեկը։
Մինչև արտահերթ ընտրությունները Նիկոլը, ակնարկելով այն ժամանակ ԲՀԿ-ն ներկայացնող պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, խոսում էր այն մասին, որ ղազագիր ստորագրած մարդկանց ժողովուրդը վզից բռնած դուրս է շպրտելու խորհրդարանի դահլիճից։
Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ Նիկոլը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով վզից բռնած խորհրդարան բերեց ԲՀԿ-ից թռած ու ՔՊ-ական դարձած Սերգեյ Բագրատյանին, ով ղազագիր էր ստորագրել ու հավատարմության երդում տվել Գագիկ Ծառուկյանին»։