|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թունիսում 30-օրյա պարետային ժամ է մտցվում. հայտատարել է երկրի նախագահ Քաիս Սաիդը:
Երկրի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ սահմանափակող միջոցը կգործի հուլիսի 26-ից օգոստոսի 27-ը: Այս ժամանակահատվածում քաղաքացիներին արգելվում է քաղաքում տեղաշարժվել 19:00-ից 06:00-ն ընկած ժամանակահատվածում: Նաև՝ նշված ժամին արգելվում է տրանսպորտից օգտվել:
Բացառություն են կազմում բժշկական, արտակարգ իրավիճակները և գիշերային հերթափոխը:
Երկրի ողջ տարածքում պարետային ժամի ընթացքում երեք հոգուց ավելի խմբեր չեն կարող հավաքվել հասարակական վայրերում:
Թունիսի նախագահ Քաիս Սաիդը երկուշաբթի երեկոյան հանդես էր եկել տեսաուղերձով, որում հայտարարել էր խորհրդարանի աշխատանքը սառեցնելու և պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու որոշման մասին: Երկրի ղեկավարը պաշտոնանկ է արել նաև Թունիսի վարչապետ Հիշամ ալ Մեշիշին:
«Ալ Նահդա» շարժման առաջնորդը և Թունիսի խորհրդարանի նախագահ Ռաշիդ ալ Գանուշին նախագահի գործողությունները որակել են որպես հեղաշրջում և կոչ արել բնակիչներին՝ «խաղաղ պայքար մղել ժողովրդավարության վերականգնման համար»: