|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ) կատարելիք այցի ընթացքում, որը նախատեսված է երկուշաբթի՝ հուլիսի 19-ին, ինքը լավ նորություններ կհայտնի:
«Ես ուզում եմ այդ մասին հայտարարել ՀԿԹՀ խորհրդարանում: Դա կլինի դրական քայլ, որի նախնական նախապատրաստական աշխատանքներն ավարտված են»,- ասել է Թուրքիայի առաջնորդը լրագրողներին Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո: Նրա խոսքերը մեջբերում է Anadolu-ն:
Ըստ Թուրքիայի առաջնորդի՝ հայտարարությունը, որն ինքը նախատեսում է հնչեցնել, կդառնա «խաղաղության ուղերձ» ինչպես կղզու բնակիչների, այնպես էլ ամբողջ միջազգային հանրության համար:
Էրդողանն ասել է, որ Կիպրոս կատարելիք այցի ընթացքում, որը կշարունակվի մինչեւ երեքշաբթի, իրեն կուղեկցի մեծ պատվիրակություն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը նույնպես այցելելու է Կիպրոսի օկուպացված հյուսիսում ձևավորված ինքնահռչակ հանրապետություն։