|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում տեղի է ունենում Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի կալանքի միջնորդության քննությունը։
Հիշեցնենք, որ անցած գիշերը Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն: Վերջինս պաշտպանի հետ ծանուցման ժամին ներկայացել է, սակայն ոչ ոք նրան ներս չի թողել: Մոտ 10 րոպե հետո դիմակավորված անձինք մոտեցել են, Զաքարյանին գցել գետնին, ապա պաշտպանին մի կողմ հրելով՝ Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ։
Իսկ շաբաթ օրը ԿԸՀ-ն Մխիթար Զաքարյանի իրավունքների կոպիտ խախտմամբ եւ ակնհայտ ապօրինի կերպով նիստ էր գումարել եւ բավարարել դատախազության՝ Մեղրիի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը:
Իրադարձությունների զարգացմանն առաջարկում ենք հետեւել Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ.