|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հարավաֆրիկյան Հանրապետության ամենամեծ մեգապոլիս Յոհանեսբուրգի քաղաքապետ Յունիս Մգչինան մահացել է կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետեւանքով, գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքային իշխանությունների հայտարարությանը:
«Յոհանեսբուրգի քաղաքապետ Յունիս Մգչինան մահացել է հուլիսի 9-ի առավոտյան: Նա կորոնավիրուսով հոսպիտալացվել էր հուլիսի 3-ին եւ կյանքից հեռացավ COVID-19-ից առաջացած բարդությունների հետեւանքով», - ասվում է հայտարարության մեջ:
Հարավաֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարար Մմամոլոկո Կուբայի-Նգուբանեն ուրբաթ հայտնել է, որ Գաուտենգում երրորդ ալիքի ամենաթեժ շրջանն արդեն անցել է: