|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանական Ալբորզ շրջանի 7 բնակիչ թունավորվել է մեթիլ սպիրտից. տեղեկացնում է yerkir.am-ը:
ISNA գործակալությունը, տեղի իշխանություններին հղումով, հայտնում է, որ մարդիկ այն խմել են՝ կարծելով, թե այդպիսով կպաշտպանվեն կորոնավիրուսից:
«Այդ մարդիկ, համացանցի տեղեկություններին տրվելով, համարել են, որ մեթանոլը հնարավորություն կտա դիմակայելու կորոնավիրուսին»,- ասել է տեղի դատախազության ներկայացուցիչը:
Իրանական իշխանությունների տվյալներով՝ ներկայումս երկրում վարակվելու 6566 դեպք է գրանցվել, 2134 մարդ ապաքինվել է, սակայն 194-ը՝ մահացել:
Նոր կորոնավիրուսն արդեն տարածված է 101 երկրում, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 105 հազարից: Ի դեպ, Ռուսաստանն այն երկրների թվում է, որտեղ վարակվածների թիվը դեռևս մեծ չէ ՝ 20 մարդ: Այլ երկրներում տարբեր վարկածներ են առաջ քաշում, թե ինչու ռուսներին վարակը չի հաղթում: Օրինակ՝ ճապոնացի լրագրողներից մեկի կարծիքով՝ պատճառն այն է, որ ռուսները «փոքր տարիքից օղի են խմում»: