|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիսը մահացու վիրավորվել է․ հայտնում է Gazette Haiti պորտալը՝ վկայակոչելով վարչապետ Կլոդ Ժոզեֆին:
Ըստ կառավարության հայտարարության՝ գիշերն անհայտ անձինք հարձակվել են պետության ղեկավարի նստավայրի վրա, նրանցից ոմանք խոսել են իսպաներեն: Առաջին տիկինը վիրավոր է:
Սա Մոիսի դեմ առաջին մահափորձը չէ: Փետրվարին ոստիկանությունը կանխել էր պետական հեղաշրջման փորձը և հանրապետության ղեկավարի սպանությունը:
Մոիսը Հայիթին գլխավորում էր 2017 թվականից: Նա հայտնի է երկիրը մշտական ճգնաժամից դուրս բերելու՝ իր տնտեսական նախաձեռնություններով, ինչպես նաև հանրապետությանը տառապանքներ պատճառող կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարով: