|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայիթիի սոցիալական հարցերի նախարար Էմանուել Կանտավը մահացել է կորոնավիրուսային վարակից. այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում անելով երկրի իշխանություններին։
Մասնավորապես, նշվում է՝ Կանտավը դարձել է կորոնավիրուսից մահացած երկրի 56 բնակիչներից մեկը։ Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է վարակման 3662 դեպք։
Մայիսի վերջին նախագահ Ժովենել Մոիզը 2 ամսով երկարաձգել էր արտակարգ դրության ռեժիմը և հայտարարել հանրային վայրերում պարտադիր դիմակ կրելու մասին։