|
Փոխարժեքներ
22 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հուլիսի 2-ին, ժամը 20:34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի Այգետնակ փողոցում գտնվող տներից մեկի տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկնել է՝ փակելով Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհը։
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քամու հետևանքով բարձրավոլտ էլեկտրական սյունը և տան տանիքը ընկել են ճանապարհին:
Փրկարարները ճանապարհից հեռացրել են էլեկտրական սյունը (մոտ 7մ) և պոկված տանիքը (մոտ 70 քմ)՝ Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհը դարձնելով անցանելի: