|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարտավորվել է Մարմարա ծովը փրկել «ծովային լորձի» բռնկումից, որից տագնապած են ծովային կենսաբաններն ու բնապահպանները. հայտնում է Associated Press-ը:
Ծովային լորձի հսկայական զանգվածը՝ խիտ, լպրծուն նյութ, որը կազմված է ծովային օրգանիզմների արտազատած միացություններից, շատացել է Մարմարա ծովում, ինչպես նաև հարակից Սև և Էգեյան ծովերում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մարմարա ծով թափված չմշակված թափոնները և կլիմայի փոփոխությունը ծովային պլանկտոնի ծաղկման պատճառ են դարձել: Ստամբուլը՝ Թուրքիայի ամենամեծ քաղաքը, որի բնակչությունը մոտ 16 միլիոն է, և հինգ այլ նահանգներ, գործարաններ և արդյունաբերական կենտրոններ սահմանակից են ծովին: Այս տարի Թուրքիայում ծովային լորձի քանակը հասել է աննախադեպ մակարդակի:
«Մենք կփրկենք մեր ծովերն այս աղետալի լորձից։ Մենք պետք է անենք այս քայլը առանց հապաղելու»,- ասել է Էրդողանը: