Փոխարժեքներ
07 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Կյանքից հեռացել է Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոպեր Հատտեճյանը։ Այս մասին հայտնել է «Մարմարա» թերթի խմբագրությունը։
Ռոպեր Հատտեճյանը ծնվել է 1926 թվականին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Վիեննայի Մխիթարյան վարժարանում։ 1950 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանի գրականության-փիլիսոփայության ֆակուլտետը։ 1967 թվականից նշանակվել է «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր։ Լույս են տեսել Հատտեճյանի «Բառասխալ» (1972), «Մարդոց մեծութեան և խեղճութեան մասին» (1972) պատմվածքների ժողովածուները, «Առաստաղը» (1983, հատոր 1, Ալեք Մանուկյանի գրական մրցանակ՝ 1983) վեպը, «Հակոբ Պարոնեանի մտերմութեան մէջ» (1965) հոդվածաշարը։ 1982 թվականից տպագրվում են Հատտեճյանի «Յուշատետր» փիլիսոփախոհական նոթերը։ Գրել է նաև պիեսներ։
Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձի առթիվ Հատտեճյանը 2011 թվականին պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» մեդալով։