|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Եգիպտոսը եւ Սաուդյան Արաբիան պայմանագիր են ստորագրել երկու երկրները միացնող կամրջի շինարարության մասին. տեղեկացնում է գերմանական Der Spiegel ամսագիրը:
Կարմիր ծովի ափերը միացնող 35 կմ երկարությամբ կամուրջը կկրճատի մի երկրից մյուսը հասնելու ճանապարհը 22 րոպեով: Ամենայն հավանականությամբ, այն սկիզբ կառնի Սինայի թերակղզուց` եգիպտական Շարմ աշ Շեյխից ոչ հեռու:
Ըստ ամսագրի` Սաուդյան Արաբիան երկար տարիներ կամուրջ կառուցելու լոբբի էր իրականացնում, սակայն գործը տեղից շարժվեց միայն Հոսնի Մուբարաքի պաշտոնաթողությունից հետո, որը դեմ էր այդ շինարարությանը: