|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բաքվում այսօր մեկնարկել է հայ ռազմագերիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի շինծու գործով դատավարությունը:
Ադրբեջանը նրանց մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին իբր կտտանքների ենթարկելու համար:
Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020-ի հոկտեմբերի 20-ին` Վարանդայում (Ֆիզուլի), Ալյոշա Խոսրովյանը՝ հոկտեմբերի 3-ին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ պահվող քաղաքացիական անձանց՝ նրանց ահաբեկիչ անվանելով: Մինչդեռ, 2020-ի դեկտեմբերին Հայաստանի իշխանությունները Բաքվին վերադարձրին ադրբեջանցի իրական հանցագործներին՝ 2014-ին Արցախի սահմանը ապօրինի հատած, երկու հայի սպանած դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիեւին: