|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Քրեական գործ է հարուցվել հայ զինվորներ՝ 1969 թվականին ծնված Մկրտչյան Լյուդվիգ Մկրտիչի և Խոսրովյան Ալեշ Արամայի դեմ. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ քրեական գործի քննությունն ավարտվել է և ուղարկվել Բաքվի ռազմական դատարան՝ քննարկման: Գործում, իբր որպես տուժող, ներգրավվել է 12 ադրբեջանցի:
Հետաքննության արդյունքում ադրբեջանցի հեքիաթասաց իրավապահները «պարզել են, որ Հայաստանի քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանը իբր խոշտանգել է Ադրբեջանի քաղաքացու, որը 1991 թ. հուլիսի 12-ին պատանդ էր վերցվել և շուրջ 17 օր ապօրինաբար պահվել Արցախի Իվանյանի շրջանի (Խոջալու) Այգեստանի (Բալուջա) անտառում:
Քննությունը իբր պարզել է նաև, որ Լյուդվիգ Մկրտչյանը տարբեր ժամանակներում «ծեծել և խոշտանգել է Ադրբեջանի 11 գերեվարված քաղաքացիների Մարտունու և Մարտակերտի շրջաններում, Շուշիի բանտում և Երևան քաղաքում, ինչպես նաև գնդակահարել է ադրբեջանական ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի»:
Լյուդվիգ Մկրտչյանը գերի էր ընկել 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ֆիզուլու շրջանում։
Նմանատիպ կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև մյուս հայ ռազմագերուն՝ իբր խոշտանգումներ իրականացնելու համար։