|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բաքվում շարունակվում է ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեմ շինծու գործով դատական նիստը, որը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։ Վագիֆ Խաչատրյանի, իբրև փաստաբանը, որը նախորդ նիստի ընթացքում քնել էր, հրաժարվել է Խաչատրյանի պաշտպանությունից։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։
Կեղծ մեղադրանքի համաձայն՝ Վագիֆ Խաչատրյանն իբր եղել է Սամվել Բաբայանի վարորդն ու մասնակցել է «Խոջալուի դեպքերին»։ Ինքը՝ Սամվել Բաբայանը, կարողացել է անարգել հատել Արցախի սահմանն ու գալ Հայաստան. ադրբեջանցիները նրան չեն բռնել։
Տեսանյութը՝ տելեգրամյան ալիքում։