|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Gazprom EP International»-ը վերսկսել է նավթի արդյունահանումը Լիբիայում՝ Wintershall Dea-ի հետ համատեղ ձեռնարկության շրջանակներում: Արտադրությունը 2021 թվականին կաճի մինչև 62 հազար խմ/օր`ներկայիս 43 հազար խմ/օր-ի փոխարեն: Այս մասին հայտարարել է «Գազպրոմ EP International»-ի գործադիր տնօրեն Սերգեյ Տումանովը «Գազպրոմ» կորպորատիվ ամսագրին տված հարցազրույցում:
«2020-ի աշնանը՝ Լիբիայում հայտարարված ֆորսմաժորային իրավիճակի պատճառով տասն ամիս դադարից հետո, մեր լիբիական ակտիվի շրջանակներում հաջողությամբ վերսկսվել է նավթի արդյունահանումը: Նավահանգիստների, արտահանման տերմինալների և արտադրական օբյեկտների աշխատանքը սկսել է աստիճանաբար վերականգնվել»,- ասել է նա:
«Գազպրոմը» կարող է որոշում կայացնել Ալժիրի հանքավայրերի վերաբերյալ 2021 թվականին, շահագործման հանձնումը հնարավոր է 2025 թվականին:
Նշենք, որ ՌԴ–ն Լիբիայում հակամարտության գլխավոր արտաքին քաղաքական դերակատարներից էր Թուրքիայի հետ։