|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեկտեմբերի 6-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է երկրի պատրաստակամությունը`ավելացնել նավթի արդյունահանումը մինչև օպտիմալ ծավալներ` շեշտելով, որ միջուկային գործարքի ընդունումից առաջ սահմանված պատժամիջոցները հանգեցրել էին նավթի արդյունահանման և իրացման սահմանափակումների: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Ելույթ ունենալով Տնտեսական համակարգող կոմիտեի նիստում՝ Ռոհանին հայտարարել է, որ իրանական միջուկային գործարքի իրականացումից և պատժամիջոցների վերացումից հետո իրանական նավթի վաճառքը հասել է ավելի քան 2 միլիոն բարելի: Նա նաև հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ արագորեն ավելացնել արդյունահանման ծավալները:
«Իրանի նավթի նախարարությունը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի համապատասխան ռեսուրսներն ու սարքավորումները պատրաստելու համար», - ասել է Ռոհանին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ տնտեսական պատերազմը տարատեսակ խոչընդոտներ է ստեղծել նավթի ու նավթաքիմիական արտադրանքի արտահանման համար, սակայն «Թրամփի՝ իրանական նավթի զրոյական վաճառքի մասին երազանքները չեն իրականացել»: