|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում նավթաարդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ «ՕՊԵԿ+»-ի գործարքը. այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ rg.ru-ին հղումով:
Նշվում է՝ դաշինքի երկրները, որոնք ընդհանուր վերահսկում են համաշխարհային նավթային արդյունաբերության մոտ 40 տոկոսը, կկրճատեն արդյունահանումն օրական մոտ 10 մլն բարելով՝ նավթի շուկայում կոլապսից խուսափելու համար։
Ըստ գործարքի՝ նախատեսվում է արդյունահանման նվազեցում 2018 թվականի հոկտեմբերի մակարդակից, բացառությամբ ՌԴ-ի ու Սաուդյան Արաբիայի, որոնք կնվազեցնեն 11 մլն բարել։
Հետևաբար, մայիս-հունիսին նվազեցումը կկազմի օրական 9․7 մլն բարել (23%), հուլիսից մինչև 2020 թվականի վերջ՝ 7․7 մլն բարել (18%), մինչև 2022 թվականի մայիս՝ 5․9 մլն բարել (14%)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 9-ին դաշինքի երկրները պայմանավորել էինք նվազեցնել նավթի արդյունահանումը։ Վերջնական համաձայնագիրը հաստատել էին ապրիլի 12-ին՝ կրճատելով Մեքսիկայի չափաբաժինը, որը համաձայնել էր նվազեցնել արդյունահանումը միայն օրական 100 հազար բարելով՝ 400 հազար բարելի փոխարեն։