|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2016-ի հուլիսի հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունների գործողությունների արդյունքում, ընդհանուր առմամբ, 29444 զինծառայող է հեռացվել Թուրքիայի զինված ուժերից (TSK), ժանդարմերիայից և երկրի առափնյա պահպանությունից. հաղորդում է Turkish Minute-ը:
Վերջին տվյալների համաձայն՝ հետաքննություն է շարունակվում 10678 մարդու առնչությամբ, այդ թվում՝ 5887 մարդ՝ բանակում, 3644՝ նավատորմի կազմում և 1,147՝ օդուժում:
Նշվում է, որ աշխատանքից հեռացված աշխատակիցների միայն չնչին մասն է իրականում մասնակցել հեղաշրջման փորձին: Իրականում, աշխատանքից հեռացումների հիմնական մասն արվել է, այսպես կոչված, «հեռախոսային հետաքննությունների» հիման վրա: